211652_close_icon

Քաղաքացիները նախագահական նստավայրի դիմաց փորձում են խոչընդոտել Փաշինյանի մուտքը շենք. news.am. ՈՒՂԻՂ

views-count2686 դիտում article-date 15:33 13-03-2021
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները հավաքվել են նախագահական նստավայրի դիմաց։ Նրանք փորձում են խոչընդոտել Նիկոլ Փաշինյանի մուտքը շենք, փոխանցում է News.am-ը։

Նշենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը պետք է հանդիպի նախագահ Արմեն Սարգսյանի հետ, նրանք քննարկելու են ներքաղաքական ճգնաժամը լուծելու հարցերը։

Նշենք, որ այսօր «Հայրենիքի փրկության շարժման» անդամները  հավաքվել էին ԱԳՆ շենքի մոտ` խոչընդոտելու Փաշինյանի մուտքը այնտեղ։

Այնուհետեւ նրանք հայտարարեցին, որ Փաշինյանը հանդիպումից մեկ ժամ շուտ է մտել շենք, իսկ այն շրջապատել է ոստիկանական մեծաթիվ ուժերով՝ ցուցարարներից պաշտպանվելու համար։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր