1633 դիտում
09:50 13-03-2021
Կառավարությունը ի՞նչն է ձեռքբերում համարում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մարտի 22-ին Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելու է զեկույց՝ 2020 թվականի պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ: Եվ ինչպես միշտ, կառավարությունը փորձում է ցույց տալ, թե աշխատանք է արել, չնայած նախորդ տարին բոլոր առումներով ձախողված էր:
Այդ պայմաններում կառավարությունը ի՞նչն է ձեռքբերում համարում։
Սեպտեմբերի 3-ից գործում է ՀՀ գլխավոր դատախազության պատասխանատու ստորաբաժանումը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը:
Ստեղծումից մինչ դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում ստացվել են թվով 201 քրեական գործերի վերաբերյալ նյութեր՝ քրեական գործերով հնարավոր ապօրինի ծագում ունեցող գույք ունեցող 430 սուբյեկտի վերաբերյալ: Եվ նրանցից 214-ին պատկանող գույքի առնչությամբ որոշում է կայացվել սկսել ուսումնասիրություններ, որոնք ընթացքի մեջ են:
Այսինքն՝ Արդարադատության նախարարությունում և կառավարությունում այս թվերը համարում են ձեռքբերում այն դեպքում, երբ էական արդյունք չկա, և մինչ օրս չկա դեռ մեկ բացահայտված դեպք, փաստ, պաշտոնյայի անուն, որը ապօրինի հարստացել է»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
973 դիտում
23:30 11-02-2024
Չափազանց կարևոր ձեռքբերում եմ համարում ՄԱԿ կատարած մեր այցն ու ձևաչափը․ ՀՀ ՄԻՊ
1567 դիտում
08:07 03-12-2014
Մեդալի, շքանշանի և կրծքանշանի տուփերի ձեռքբերում՝ ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից. Ժողովուրդ
Այս բաժնից
1648 դիտում
08:50 21-12-2024
Ինչո՞ւ աշխատանքից ազատվեցին արդարադատության նախարարի բոլոր տեղակալները. «Փաստ»
1282 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»