211652_close_icon
views-count1654 դիտում article-date 22:28 08-08-2024

«Իրենք Արցախի կորուստն էլ են ձեռքբերում համարում, Տավուշի, Վարդենիսի, Սյունիքի հողերի հանձնումն էլ… ». Բագրատ Սրբազան. aravot.am

Aravot.am-ը գրում է. Բագրատ Սրբազանն այսօր Աջափնյակում էր: Նա սկզբում Թումոյի այգում շփվեց երեխաների հետ, որոնք հայտնում էին, որ Սրբազանին «հեռախոսով տեսնում են», «տելեվիզորով տեսնում են»: Ապա պատասխանեց լրագրողների հարցերին՝ հայ-ադրբեջանական բանակցությունների մասին. «Սա ստի պատասխանն է, մեզ վրա վաճառում էին ճանապարհների ապաշրջափակո՜ւմ, նոր հարաբերությունների ստեղծո՜ւմ, զարգացո՜ւմ… եւ այլն, եւ այլն, ի՞նչ արեցին դրա փոխարեն՝ հանձնեցին Արցախը, ասելով, որ դա անում են ճանապարհները բացելու, զարգացման եւ այլնի համար… 

Եվ ի՞նչ ունենք հիմա: Այդ ամբողջ ստի, փուչիկի պայթյունն էր: Հիմա մեր առջեւ դրել են Սահմանադրության փոփոխություններ, ինչը ենթադրում է պետության փլուզում, չգոյություն: Ոչ թե Սահմանադրությունն է իրենց խնդիրը, այլ Անկախության հռչակագիրը՝ վերացնել մեր պետության հիմնադրույթները, պետության չգոյության հասնել, որ այս տարածքը հետո դառնա Արեւմտյան Ադրբեջան»:


Լրագրողի նկատառմանը՝ բայց չէ՞ որ իշխանությունները այսօրվա բանակցային արդյունքները ձեռքբերում են համարում, որ Զանգեզուրի միջանցքի հարցը դուրս է եկել մեջտեղից, Բագրատ սրբազանը պատասխանեց. «Իրենք Արցախի կորուստն էլ են ձեռքբերում համարում, Վարդենիսի, Սյունիքի, Տավուշի տարածքների զիջումը, Գորիս-Կապան ճանապարհահատվածի զիջումը համարում են ձեռքբերում… Այս ամենը ստի մասին է, մեր պայքարը ստի վերացման համար է»: 

Ավելի ուշ Աջափնյակի բակերից մեկում էլ, ելույթ ունենալով Բագրատ Սրբազանն ասաց. «Ստի իշխանությունն է: Ցնծությամբ են ներկայացնում, թե Զանգեզուրի միջանցքի հարցը դուրս եկավ, բայց ամբողջ պետություն են պատրաստվում տալ՝ Սահմանադրության փոփոխություններով: Իրենք չեն նախաձեռնողը, իրենց թելադրում են, դա պայման է: Ստիպելու են, որ էս մարդիկ էլի խաբեությամբ գնան Սահմանադրության փոփոխության: Այս աղետը, որի մասին անընդհատ խոսում ենք, մի տեսակ հեռու լինի մեզանից: Անպատիվ մարդը մարդ չի, ուր մնաց անպատիվ ժողովուրդը, անպատիվ ազգը, որի համար արժեքները փոխվել են: Ոչ բոլորի համար, բայց փոփոխվել են արժեքները: Երբ վերջում աղետը գա հասնի մեր դուռը, ինչպես Տավուշում, Վարդենիսում, Սյունիքում… դա բացառված չէ, քանի իշխանության է այս սատանան, այս ստախոսը, այս խաբեբան: Ասում է՝ Կիրանցը դարձրեցիք Հերոսիմա, Նագասակի, ի՞նչ էինք արել որ, մի քանի կտոր հող էինք տվել… Սա՛ է վերաբերմունքը ձեր նկատմամբ, երկրի նկատմամբ: Սեփական ժողովրդին հեգնելով, ծաղրելով, խաբելով, տեղեկատվական դաշտում ռմբահարելով, որպեսզի անընդհատ լարվածության մեջ գտնվենք, չկարողանանք մտածել, ժամանակ չունենանք ինքներս մեզ եւ մեր իրականությունը քննելու, հասկանալու ինչ է կատարվում»:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում 

Նմանատիպ նյութեր