211652_close_icon
views-count16924 դիտում article-date 22:55 12-03-2021

Ավտովթար Երևանում. բախվել են BMW-ն ու Opel-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ


 Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ  Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում  մարտի 10-ին Երևանում տեղի ունեցած  ավտովթարի փաստով:

Այդ օրը՝ ժամը 00:15-ի սահմաններում Կոմիտասի պողոտայի թիվ 38 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ, 29-ամյա Վահագն Կ.-ի վարած BMW մակնիշի և 43-ամյա Դավիթ Օ.-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Դավիթ Օ.-ն  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: 

Օպերատիվորեն  ժամանել են Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝   Յուրա Գաբրիելյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+

Նմանատիպ նյութեր