Ռուսաստանն ու Բելառուսը մարտին կանցկացնեն համատեղ տակտիկական զորավարժություններ
News.am-ը գրում է. Ռուսաստանն ու Բելառուսը մարտին կանցկացնեն երկու համատեղ տակտիկական զորավարժություն, որոնցում կներգրավվեն ՌԴ Օդադեսանտային զորքերն ու Բելառուսի ԶՈՒ հատուկ գործողությունների ուժերը, կիրակի հայտնել են ՌԴ ՊՆ-ից, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Ընթացիկ տարվա մարտի ընթացքում Բելառուսի Հանրապետության Միսնկի շրջանում եւ Ուլյանովսկի շրջանում փորձադաշտերում կանցկացվեն համատեղ ռուս-բերալուսական տակտիկական զորավարժություններ, որոնց կմասնակցեն Ռուսաստանի Օդադեսանտային զորքերն ու Բելառուսի Հանրապետության ԶՈՒ հատուկ գործողությունների ուժերը»,-հայտնել են գերատեսչությունից:
Պոլիվնո ռուսական փորձադաշտում մանեւրները կկայանան մարտի 9-20-ը եւ նվիրված կլինեն խաղաղապահ թեմային: Զորավարժությունների ղեկավարը կլինի Ուլյանովսկի Օդադեսանտային զորքերի առանձին գվարդիական դեսանտային միավորման գնդապետ Վլադիմիր Սելիվյորստովը:
«Զորավարժություններին կմասնակցի ավելի քան 400 զինծառայող եւ շուրջ 100 միավոր ռազմական եւ հատուկ տեխնիկա Ուլյանովսկի միավորումից, իսկ բելառուսական կողմից՝ ավելի քան 80 զինծառայող, որոնք տեղակայված են Բրսետում»,-նշել են ՊՆ-ից:
Բացի այդ, մանեւրերում կներգրավվի ՌԴ Կենտրոնական ռազմական շրջանի երկու Մի-24 հարվածային ուղղաթիռ եւ վեց տրանսպորտառազմական Մի-8ԱՄՏՇ:
«Իսկ մարտի 15-27-ը Բելառուսի Հանրապետության Մինսկի շրջանի Օսիպովիչկի փորձադաշտում կանցկացվեն համատեղ ռուս-բելառուսական զորավարժություններ»,-հայտնել են նախարարությունից: