211652_close_icon
views-count55839 դիտում article-date 12:07 06-03-2021

Ավտովթար Կոտայքի մարզում. Հրազդանում բախվել են Opel Corsa-ն ու տեղի Ճանշինի ԳԱԶ 66-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում մարտի 1-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։


Այդ օրը, ժամը 07։30-ի սահմաններում Հրազդան քաղաքի Շահումյան փողոցում՝ գազի գրասենյակի հարևանությամբ, բախվել են Հրազդանի բնակիչ՝ 22-ամյա Շմավոն Բարեղամյանի վարած Opel Corsa մակնիշի և Սոլակ գյուղի բնակիչ՝ 56-ամյա Նորիկ Ստեփանյանի վարած ԳԱԶ 66 մակնիշի ավտոմեեքնաները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Շ. Բարեղամյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է «Հրազդան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Ն. Ստեփանյանն աշխատում է «Հրազդան Ճանշին»-ում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի 
 

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր