65165 դիտում
18:02 04-03-2021
Վանաձորի թիվ 5 պոլիկլինիկայում առաջնորդվում են Հիպոկրատին տված երդմամբ. ամեն օր սպասարկվում են նաև Արցախից տարհանված քաղաքացիներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Տևական ժամանակ է, Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոնում իրենց բժշկական աջակցությունն են ստանում թուրք-ադրբեջանական, հետո նրանց միացած վարձկան ահաբեկիչների դեմ պատերազմի հետևանքով տարհանված Արցախի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ժամանակավորապես բնակվում են Լոռու մարզում:
Այսօր՝ մարտի 4-ին, SHAMSHYAN.com-ի թղթակիցն անակնկալ այցելեց Վանաձորի թիվ 5 պոլիկլինիկա և ականատես եղավ, թե ինչպիսի հոգատար վերաբերմունքի են արժանանում այցելուները, որ բժշկական կոլեկտիվը՝ հավատարիմ Հիպոկրատին տված երդմանը, բարձր պատասխանատվություն է ցուցաբերում առողջական խնդիրներ ունեցող և պոլիկլինիկա այցելող հիվանդների հանդեպ:
Տնօրեն Կարինե Բաղդասարյանը գրեթե առանձին զրույցներ է ունենում բոլոլ պացիենտների հետ, իմանում, թե ինչ առողջական խնդիրներ ունեն նրանք, ինչից հետո պոլիկլինիկայի բուժանձնակազմը անհրաժեշտ հետազոտություններ է անում և կատարում նշանակումներ:
Շարժական կլինիկայում տրամադրվող ծառայությունների թվում են` ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտությունն ու խորհրդատվությունը, վիրուսային հեպատիտներ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի վերաբերյալ հետազոտությունները, հոգեբանի աջակցությունը, թերապևտիկ հետազոտությունը: Յուրաքանչյուր օր սպասարկվում է մոտ 50 հիվանդ:
SHAMSHYAN.com-ի թղթակիցը զրուցեց նաև հիվանդների և Երևանից ժամանած աշխատակիցների հետ, ովքեր իրենց խորին շնորհակալությունը հայտնեցին տնօրեն Կ. Բաղդասարյանին և ամբողջ կոլեկտիվին ՝ ջերմ ու հոգատար վերաբերմունքի համար:
Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
21481 դիտում
18:59 26-12-2024
Հայաստանում հայտնի ՍՊԸ-ներից մեկի առաքիչին ՊԾ Կոտայքի գումարտակի պարեկները անակնկալ առաքեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ