19194 դիտում
12:53 04-03-2021
Կառավարությունը 3 տարով հարկերից ազատեց կարագ ու մարգարին արտադրող ընկերությանը
Կառավարությունը սահմանված կարգով ընտրված «ԱԱ ՏՐԱՆԶԻՏ» ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում 2021 թվականի ապրիլի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգեց ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով: Այդ մասին որոշումն ընդունվեց Կառավարության այսօրվա նիստում:
Ըստ հիմնավորման, 2018-ին հիմնված ընկերությունը Գյումրիում զբաղվում է կարագի և բուսական մարգարինի արտադրությամբ, որի համար հումք է հանդիսանում Իրանի Իսլամական Հանրապետությունում արտադրվող, կովի բնական կաթից ստացվող, 21-50% յուղայնությամբ կաթնային սերուցքը: Ամսեկան նախատեսվում է ներմուծել մինչև 650 տոննա կաթնային սերուցք իրանական մի քանի ընկերություններից: Արտադրանքի հիմնական մասը՝ ամսեկան 300-450 տոննան, նախատեսվում է արտահանել ՌԴ: ՀՀ տարածքում վաճառքի կանխատեսումը և կնքված նախնական պայմանագրերով նախատեսվում է արտադրել մոտավորապես 200 տոննա:
Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 299 մլն դրամի կապիտալ ներդրում և 41․6 մլրդ դրամի ներդրում՝ հումքի ձեռքբերման համար: Արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի շուրջ 6․3 մլրդ դրամ, որից 3․5 մլրդ դրամի արտադրանքը նախատեսվում է արտահանել ՌԴ։
Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 45 նոր աշխատատեղ` 290 հազար դրամ միջին աշխատավարձով:

Նմանատիպ նյութեր
2009 դիտում
12:42 22-08-2019
Կառավարությունը ներմուծման մաքսատուրքից ազատեց արգելակման կոճղակներ արտադրող «ԱՖԱ» ընկերությանը
5755 դիտում
15:36 18-03-2021
Կառավարությունը արտոնություն տրամադրեց ծխախոտ արտադրող ընկերությանը
1787 դիտում
17:36 22-10-2015
Բաստիան Շվայնշտայգերը դատի է տալու տիկնիկ արտադրող չինական ընկերությանը
Այս բաժնից
772 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
676 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
574 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին