ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացավ կամավոր
Մարտի 3-ին ոստիկանության Արաբկիրի բաժին կամավոր ներկայացել է 33-ամյա Հակոբ Մ.-ն, որը 2014 թ. հունվարի 24-ից սպանության մեղադրանքով հետախուզվում էր ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի իրավապահների կողմից:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հետախուզվողի ներկայանալու մասին տեղյակ է պահվել ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]