211652_close_icon
views-count6538 դիտում article-date 00:57 27-02-2021

Արամ Պողոսյանը վայր է դնում «Երկրապահ կամավորականների միության» Նոր-Նորք տարածքային բաժնի նախագահի լիազորությունները` ի աջակցություն բանակի և ազգի. հայտարարություն

Արամ Պողոսյանը վայր է դնում ԵԿՄ Նոր-Նորք տ/բ-ի նախագահի լիազորություններն` ի աջակցություն բանակի և ազգի: Այս մասին ասված է կառույցի տարածած հայտարարության մեջ:


2005թ.-ից լինելով ԵԿՄ Նոր-Նորք տ/բ-ի նախագահ միշտ գործել է ի նպաստ հայրենիքի։ Երբեք չքաղաքականացնելով բաժանմունքի գործունեությունը և որպես գաղափարախոսություն ունենալով «Ազգ-բանակ» կարգախոսը, Արամ Պողոսյանը վայր է դնում ԵԿՄ Նոր-Նորք տ/բ-ի նախագահի լիազորությունները ի աջակցություն բանակի և ազգի»,- ասված է հայտարարության մեջ։«ԵԿՄ Նոր-Նորք տարածքային բաժնի նախագահ Արամ Պողոսյանը, երեք պատերազմների մասնակից է, Արցախյան երրորդ պատերազմում 40 օր եղել է առաջնագծում, պայքարել հանուն հայրենիքի և ազգի պաշտպանության։ Նոյեմբերի 6-ին վիրավորվել է Շուշիի մարտերում, բայց շարունակել է մնալ Արցախում, Հայաստան է վերադարձել խայտառակ կապիտուլյացիոն պայմանագրի ստորագրումից հետո՝ իր երկրապահ ջոկատի հետ միասին։

Նմանատիպ նյութեր