211652_close_icon
views-count64530 դիտում article-date 23:12 25-02-2021

Արտակարգ դեպք Երևանում. 58–ամյա վարորդը Mitsubishi Pajero-ով հայտնվել է ջրահեռացման համար փորված փոսում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 25-ին,  արտակարգ դեպք է տեղի ունեցել  Երևանում: Ժամը 08:45-ի սահմաններում  58-ամյա Նիկոլայ Ա.-ն իր վարած  Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենայով Դավիթաշեն վարչական շրջանում՝ Եղվարդի խճուղում, կողաշրջված վիճակում հայտնվել է ջրահեռացման համար փորված փոսում: 

Ինչպես հայտնում է  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝  բարեբախտաբար, տուժածներ չկան:

 Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Մինչ փրկարարների ժամանումը, վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է  բերվել ավտոմեքենայից: 

Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Կարեն Գրիգորյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր