211652_close_icon
views-count1430 դիտում article-date 22:54 25-02-2021

Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակը հայտարարություն է տարածել

Լևոն Տեր–Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մի շարք լրատվամիջոցներ հրապարակել են Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ նոյեմբերի 10-ին հրապարակած հայտարարությունը՝ այն ներկայացնելով, որպես այսօր արված հայտարարություն:

Լրատվամիջոցներին հորդորում եմ ձեռնպահ մնալ ոչ հավաստի տեղեկությունների հրապարակումից, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ մասնագիտական անփութություն կամ անպարկեշտություն:

Ինչ վերաբերում է նոյեմբերի 10-ի հայտարարության բովանդակությանը, ապա ներկայիս գերլարված իրավիճակում այն ավելի պահանջված է դարձնում քաղաքացիական պատերազմից խուսափելու հրամայականը»,– գրել է նա:

Լուսանկարը՝  Գագիկ Շամշյանի           

Նմանատիպ նյութեր