211652_close_icon
views-count2418 դիտում article-date 14:01 24-02-2021

Փաշինյանի հրաժարականը պահանջող երիտասարդները մտան ԵՊՀ և ՀՊՏՀ, նրանք ուսանողներին և դասախոսներին հորդորում են միանալ իրենց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Tert.am

Այսօր երիտասարդները Ալեք Մանուկյան փողոցում անհնազանդության ակցիա են իրականացրել։ Գրում է Tert.am-ը։

Նրանք պահանջել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Երիտասարդները մտել են տարբեր լսարաններ, ուսանողներին և դասախոսներին  կոչ են արել միանալ «Առանց Նիկոլ Հայաստան» պայքարին:

Ակցիա իրականացնող երիտասարդները ԵՊՀ-ում վանկարկել են «ուսանող, միացի՛ր»:

Ակցիայի մասնակիցները Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մոտ փորձել են անցնել համալսարանի փակ դարպասը, սակայն ոստիկանները թույլ չեն տվել դարպասից ներս անցնել: Այնուհետև համալսարանի մյուս մուտքը բացել են, և ակցիայի մասնակիցներին հաջողվել է մտնել ԵՊՏՀ: Նրանք մտել են նաև լսարաններ:  

Ակցիայի մասնակիցներն արձանագրեցին, որ երկու համալսարան մտան և տեսան, որ իրենց աջակցում են և՛ ուսանողները և՛ դասախոսները:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր