211652_close_icon
views-count10259 դիտում article-date 20:02 23-02-2021

Մարդիկ իրացնում են այլասերված իշխանության դեմ ապստամբելու իրավունքը, որը բխում է մարդու իրավունքներին վերաբերող միջազգային հեղինակավոր փաստաթղթերից

Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Գործող իշխանությունը սպառնալիք է մեր պետության գոյության նպատակի համար և ենթակա է փոփոխման։ Իշխանությունը մերժեց փոփոխվելու լեգիտիմ, սահմանադրական տարբերակը, ինչը ժողովրդի մոտ առաջացնում է անհրաժեշտ պաշտպանության վիճակ և իրավիճակից բխող բոլոր գործողություններն արդարացված են։

Այս ամենը դառնում է մտահոգիչ և վտանգավոր։ Մեկ մարդու տեղաշարժի, խաղաղ հավաքի դեմ պայքարելու համար այսքան ոստիկանական ուժերի գեներացումը մեզ մոտեցնում է ավտորիտարության բարձրակետին։

Ծավալները պատկերացնելու համար ասեմ, որ Ն․Փ․-ի տեղաշարժն ապահովելու, խաղաղ հավաքների դեմ պայքարելու գործում ներդրված են ոստիկանության զորքերի, տարածքային բաժինների ծառայողները, օպերատիվ բլոկն ամբողջ ծավալով, անգամ կալանավոված և ձերբակալված անձանց ուղեկցող գումարտակը տեղափոխվել է ծառայության Երևանի փողոցներ։

Մարդիկ իրացնում են այլասերված իշխանության դեմ ապստամբելու իրավունքը, որը բխում է մարդու իրավունքներին վերաբերող միջազգային հեղինակավոր փաստաթղթերից, իսկ դրա կանխման փորձերը դատապարտելի են։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Գործող իշխանությունը սպառնալիք է մեր պետության գոյության նպատակի համար և ենթակա է փոփոխման։ Իշխանությունը մերժեց...

Опубликовано Alexandr S. Kochubaev Вторник, 23 февраля 2021 г.

Նմանատիպ նյութեր