Նարեկ Մալյանին ձերբակալելու որոշման դեմ պաշտպանի բողոքի քննությունը հետաձգվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ, Tert.am
Նարեկ Մալյանին ձերբակալելու որոշման դեմ պաշտպանի բողոքի քննությունը հետաձգվեց, հայտնում է Tert.am-ը:
Հիշեցնենք, որ ՎԵՏՕ շարժման ղեկավար Նարեկ Մալյանն այսօր առավոտյան բերման է ենթարկվել ոստիկանություն, այուհետև նրան ձերբակալելու որոշում է կայացվել: Փաստաբանի հաղորդմամբ՝ Նարեկ Մալյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 226.2 հոդվածի 1-ին մասով Նիկոլաե Չաուշեսկուի նկարը տարածելու համար:
Նրա պաշտպան Տիգրան Աթանեսյանը հայտնել է,որ Նարեկ Մալյանի ձերբակալման դեմ բողոք է ներկայացվել, որը հիմա քննվում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում`դատավոր Վահե Վ.Միսակյանի նախագահությամբ։