211652_close_icon
views-count8093 դիտում article-date 18:02 20-02-2021

Այսօր այստեղ ներկա չէ 2 մարդ. Նիկոլ Փաշինյանի հերթական մոլագարության արդյունքում՝ Կարեն Բեքարյանը և Արա Սաղաթելյանը ձերբակալվել են. Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Մենք մեկ ամբողջություն ենք, բայց շատերը դեռ թերահավատ են: Հիմա ֆեյսբուքյան ուղիղ եթերով կոչ եմ անում բոլորին՝ գտե՛ք ժամանակ, եկե՛ք Ազատության հրապարակ, եկե՛ք մեծացնելու մեր շարքերը: Այսօր հասկանալի պատճառով այստեղ ներկա չեն երկու անձնավորություն, երկուսն էլ ծառայություն ունեն մեր երկրում և Նիկոլ Փաշինյանի հերթական մոլագարության արդյունքում Կարեն Բեքարյանը և Արա Սաղաթելյանը ԱԱԾ-ի կողմից բերման են ենթարկվել, ձերբակալվել և նրանց մեղադրանք է առաջադրվել»:

Այս մասին այսօր Երևանի Ազատության հրապարակում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ընթացքում իր ելույթի ժամանակ ասաց «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական-վերլուծական բաժնի տնօրեն Գեղամ Մանուկյանը, հայտնում է Tert.am-ը:

ԳԵղամ Մանուկյանը հիշեցրեց, որ մի քանի օր շարունակ ակցիաներ իրականացվեցին նաև քաղաքացիների կողմից՝ պատգամավորների նկարներն իրենց շենքերի մուտքերին փաքցնելով, որոնց տակ գրված էր՝ դավաճան: «Շատերն անգամ այդ լուսանկարների երիտասարդների դեմքերը չէին ճանաչում, քանի որ նրանք խորհրդարանում են հայտնվել որպես ուսապարկ, որոնք չունեն կենսագրություն»:

Մանրամասները՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր