2433 դիտում
08:53 08-09-2015
Կարեն Բեքարյանը կվերցնի մանդատը. «ՀԺ»
«Հայկական ժամանակը» գրում է. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր ՀՀ ԱԺ նախագահից գրություն է ստացել՝ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին: Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց ԿԸՀ մամլո խոսնակ Հերմինե Հարությունյանը՝ հավելելով, որ 7-օրյա ժամկետում ԿԸՀ-ն նիստ կհրավիրի՝ մանդատը ՀՀԿ համամասնական ցուցակի հերթական թեկնածուին: Ինչպես տեղեկացրել ենք՝ այդ թեկնածուն «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանն է:
Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ վերցնելու է ԱԺ պատգամավորի մանդատը: Մեր հարցին, թե արդյո՞ք Հանրապետական կուսակցության ղեկավարության հետ քննարկել է այդ հարցը՝ Բեքարյանը պատասխանեց. «Դեռ ոչ: Արձակուրդային ռեժիմում եմ եղել, նոր եմ անցնում աշխատանքի եւ դեռ նոր-նոր էդ հարցերի շուրջ պետք է քննարկում լինի: Դեռ ինքս ինձ համար նոր-նոր եմ վերաբաշխում թե կազմակերպչական որոշ խնդիրներ, թե աշխատանքային ծանրաբեռնման որոշ հարցեր: Էդ խնդիրների մեջ եմ, բայց կարծում եմ, որ այո, գնալու եմ (խորհրդարան-խմբ.)»»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
14495 դիտում
10:02 25-06-2021
Ով կվերցնի մանդատը. ՀՀԿ-ում հույս են ունեցել, որ Վանեցյանը խորհրդարան չի գնա․ «Հրապարակ»
2256 դիտում
10:41 05-07-2022
Մարտուն Գրիգորյանը կվերցնի մանդատը
1460 դիտում
09:04 16-09-2015
ԵԽԽՎ կգնա Կարեն Բեքարյանը. «Ժամանակ»
Այս բաժնից
868 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը