211652_close_icon
views-count45839 դիտում article-date 23:40 19-02-2021

Լոռու մարզում ավտովթարի է ենթարկվել ՀՀ ՊՆ N զորամասի վաշտի հրամանատարը. կա վիրավոր.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 19-ին,  ավտովթար է տեղի ունեցել  Լոռու մարզում: Ժամը  13:30-ի սահմաններում  Շիրակի մարզի բնակիչ,  30-ամյա Արգիշտի Բ.-ն իր վարած Mitsubishi Montero Sport մակնիշի ավտոմեքենայով Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ պաjմաններում,  դուրս է  եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, 7-ամյա Լյուսյա. Բ-ն մարմնական վնասվածքներով  տեղափոխվել է  Սպիտակի բժշկական կենտրոն:

Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար  Լյուդվիգ Ղանդիլյանի դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ  Ռոման Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
 
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Արգիշտի Բ.-ն ծառայում է է ՀՀ ՊՆ  N զորամասում՝ որպես վաշտի հրամանատար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:   

Լուսանկարները՝  Գևորգ Ղազարյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր