211652_close_icon
views-count3454 դիտում article-date 23:16 19-02-2021

«Դավաճան Նիկոլը սեփականաշնորհում է Շուռնուխում բարերարների աշխատանքը». Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դավաճան Նիկոլը սեփականաշնորհում է Շուռնուխում բարերարների կատարվող աշխատանքը

Փետրվարի 18-ին կառավարության նիստի ժամանակ վարչապետի աթոռն զբաղեցնողը և կառավարության որոշ անդամներ բավական ակտիվ քննարկում էին Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում նոր բնակելի թաղամաս կառուցելու հարցը, որից այնպիսի տպավորություն էր ստեղծվում, որ այդ ամենը կազմակերպվել է դավաճան Նիկոլի կողմից...

Իրականում, բոլոր հարմարություններով կառուցվող 12 առանձնատունն ու ասֆալտապատ փողոցը ԲԱՐԵՐԱՐՆԵՐԻ կողմից է իրականացվում և Հայաստանի ներկայիս իշխանություններն այդ ամենի հետ որևէ կապ չունեն...

Ավելին, ԲԱՐԵՐԱՐՆԵՐԻ շնորհիվ կկառուցվեն նաև անասնագոմեր և կիրականացվեն գյուղատնտեսությունը խթանող ծրագրեր...

Դավաճան Նիկոլն ու նրա կառավարության անդամներն ամոթ չունեն ու լկտիաբար սեփականաշնորհում են Շուռնուխում բարերարների կողմից կատարվող ծրագրերը՝ այն վերագրելով իրենց...

Հ. Գ. Անօթևան մնացած շուռնուխցիները նոր բնակարանների համար պետք է շնորհակալ լինեն ոչ թե Նիկոլին, ում պատճառով զրկվեցին իրենց տներից, այլ բարերարներին, ում անունները Նիկոլը չի տալիս՝ սեփականաշնորհելով բարերարների աշխատանքը...»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Դավաճան Նիկոլը սեփականշնորհում է Շուռնուխում բարերարների կատարվող աշխատանքը Փետրվարի 18-ին կառավարության նիստի ժամանակ...

Опубликовано Gagik Hambaryan Четверг, 18 февраля 2021 г.

Նմանատիպ նյութեր