1614 դիտում
14:40 17-02-2021
Վանում անօրինականության մասին բարձրաձայնած քուրդ լրագրողներին 15 տարվա բանտարկություն է սպառնում
Վանի դատախազությունը կալանավոր է քուրդ լրագրողներին, ովքեր առաջինն են լուսաբանել տեղի բնակիչների նկատմամբ թուրք զինվորականների անօրինականությունները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Քրդական «Mezoptamya» և «Jinnews» լրատվական գործակալությունների թղթակիցներ Ադնան Բիլենը, Ջեմիլ Ուղուրը, Շահրիան Աբին, Նազան Սալան և Զեյնեփ Դուրգութը 2020թ․ հոկտեմբերի 9-ին լուրով անդրադարձել էին զինվորականների կողմից երկու քաղաքացիների ձերբակալությանը։ Վերջիններիս զինվորականները ուղղաթիռ էին նստեցրել, իսկ հետո ցած նետել։ Արդյունքում ձերբակալվածներից մեկը հայտնվել էր վերակենդանացման բաժանմունքում, իսկ մյուսը՝ 20 օր կոմայի մեջ մնալուց հետո մահացել էր։
Լրագրողները մեղադրվել են ահաբեկչական խմբավորման անդամ լինելու և ահաբեկչական խմբավորման պրոպագանդա կատարելու մեջ․ նրանց մինչև 15 տարի ազատազրկում է սպառնում։ Մեղադրական եզրակացությունն ուղարկվել է Վանի ծանր հանցագործությունների դատարան։ Դատարանը 15 օրվա ընթացքում պետք է որոշում կայացնի մեղադրական եզրակացությունը վարույթ ընդունելու կամ չընդունելու վերաբերյալ։
Մեղադրական եզրակացությամբ պնդվել է նաև, որ վերոնշյալ քրդալեզու հարթակների միջոցով քարոզվում է Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) գործունեությունը, ուստի պահանջվել է դադարեցնել այդ լրատվամիջոցների գործունեությունը։

Նմանատիպ նյութեր
1114 դիտում
20:35 26-09-2023
Ծագումով քուրդ լրագրողին Թուրքիայում սպառնում է 4 տարվա բանտարկություն
4625 դիտում
20:47 10-10-2016
Քուրդ զինյալները Վանում իշխող կուսակցության անդամի են սպանել
19692 դիտում
16:14 02-07-2017
Քուրդ զինյալները Դիարբեքիրում և Վանում սպանել են իշխող կուսակցության երկու պաշտոնյայի
Այս բաժնից
610 դիտում
18:00 23-11-2024
ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությունը նոր շունչ կտա ՀՀ-ԵՄ համագործակցությաը․ ՆԳ նախարար
1048 դիտում
16:57 23-11-2024
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին
1201 դիտում
16:28 23-11-2024
Հայկ Մամիջանյանը, Տարոն Մարգարյանը և Հայկ Սարգսյանը կգործուղվեն Մոսկվա