1451 դիտում
09:58 15-02-2021
ԱՀԿ-ում մանրամասն նկարագրել են, թե ի սկզբանե ինչպես կարող էր կորոնավիրուսն առաջանալ
ԱՀԿ-ի գլխավորությամբ մասնագետների միջազգային խմբի անդամ, կենդանիների հիվանդության հարցերով մասնագետ Փիթեր Դասզակը պատմել է The New York Times-ին, թե ի սկզբանե ինչպես կարող էր կորոնավիրուսն առաջանալ: Այդ տարբերակը դեռեւս պաշտոնական չէ, աշխատանքային է, եւ ԱՀԿ-ում սպասում են դրա հաստատմանը փաստերի հիման վրա, որոնք պետք է ներկայացնի չինական կողմը: Այս մասին տեղեկացնում է News.am-ը։
Դասզակը նշել է, որ մասնագետները բռնել են Ուհանում մեծաքանակ կենդանիներ հետազոտելու համար, որոնցից էին չղջիկները, շները, կատուները, կրծողներն ու ֆաունայի այլ ներկայացուցիչները: Ուհանի շուկայում եղել է 10 վրան, որոնցում վաճառվել են վայրի կենդանիներ: Ամենայն հավանականությամբ վարակվել են ընտանի կենդանիները, կորոնավիրուսը փոխվել է, եւ արդյունքում վարակվել է նաեւ մարդը:
Վիրուսաբանն ընդգծում է այն պահի կարեւորությունը, որ Չինաստանում կան խառը կենդանատեսակներ, որոնք համատեղում են ընտանի եւ վայրի կարգավիճակը: Դա կարող է լինել բոլոր հարցերի պատասխանը:
Մասնագետն ընդգծել է, որ այժմ պետք է անցկացնել մի շարք աշխատանքներ, եւ ուսումնասիրել սառցախցիկներից կենդանիների մարմինները: Անհրաժեշտ է հարցնել մատակարարներին եւ ֆերմերներին, որոնցից վերցրել են ապրանքը: Ինչ վերաբերում է կենդանի նմուշառումներին, ապա բոլոր կենդանիների մոտ կորոնավիրուսի թեստի արդյունքը բացասական էր, հաղորդում է ՄԿ-ն:

Նմանատիպ նյութեր
2880 դիտում
20:13 02-07-2022
Բառերը չեն կարող նկարագրել, թե որքան հպարտ եմ հիմա․ Հենրիխ Մխիթարյանը՝ «Ինտերի» խաղացող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1860 դիտում
09:25 04-09-2020
Կորոնավիրուսն ում համար հնարավորություն էր, ում համար կյանք արժեցավ․ «Իրատես»
1185 դիտում
16:47 30-01-2014
Ինչ խնդիրներ կարող են առաջանալ համայնքների խոշորացման ծրագրի իրագործման պարագայում. Սուր անկյուն. տեսանյութ
Այս բաժնից
2812 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3964 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին