Ֆրանսիայում սմարթֆոնի միջոցով իրականացվող կորոնավիրուսային թեստ են մշակել
Ֆրանսիական Լիլի համալսարանի գիտնականները ստեղծել են սարք, որը մարդուն հնարավորություն է տալիս ինքնուրույն կորոնավիրուսի թեստ անցկացնել սմարթֆոնի միջոցով: Այս մասին գրում է gazeta.ru կայքը` հղում տալով BFM հեռուստաալիքին:
Հեռուստաալիքի տվյալներով՝ սարքը հիշեցնում է տեղեկատվական կրիչ, որը միանում է բջջային հեռախոսի վարդակից: Սարքի մեջ տեղադրվում է միանգամյա օգտագործման փորձանմուշ, որի վրա անհրաժեշտ է տեղադրել մի քանի կաթիլ հեղուկ, որը վերցվում է քթից: 10 րոպե անց հեռախոսի էկրանին ցուցադրվում է թեստի արդյունքը՝ գրաֆիկի և թվային ցուցիչների հետ միասին:
Մասնագետները բացատրում են, որ կորոնավիրուսը շրջապատված է սպիտակուցներով, որոնց արձագանքում է ցուցիչը:
Մշակողները պնդում են, որ սարքը դեպքերի 90%-ում ունակ է հայտնաբերելու վիրուսի առկայությունը: Սարքն արդեն անցել է ամբողջական կլինիկական փորձարկումներ: