211652_close_icon
views-count1924 դիտում article-date 14:56 07-02-2021

Արցախում երեկ որոնողական աշխատանքների արդյունքում դի չի հայտնաբերվել. Արցախի ԱԻՊԾ

Երեկ` փետրվարի 6–ին, Արցախում տեղի ունեցած փրկարաորոնողական աշխատանքների արդյունքում որևէ աճյուն չի հայտնաբերվել։

Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Արցախի ԱԻՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

Որոնողական աշխատանքները ընթացել են Հադրութի և Ջրականի (Ջեբրայիլ) ուղղություններում: Այսօր որոնումները շարունակվելու են Հադրութի և Ֆիզուլիի ուղղություններում:

Նշենք, որ նոյեմբերի 13-ից մինչ օրս իրականացած որոնողական աշխատանքների արդյունքում Արցախում և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայտնաբերվել է 1365 աճյուն։ Գտնվել է 9 ողջ մարդ, 7-ը զինծառայող, 2-ը քաղաքացիական անձ՝ հայր և որդի Հադրութից։

Նմանատիպ նյութեր