1144 դիտում
09:59 02-02-2021
«էլեկտրոնային սարքեր և չափիչ համակարգեր» բազային ամբիոնը կրթություն-արդյունաբերություն ամուր կապի վառ օրինակ է
Ինժեներական քաղաքում գործող Պոլիտեխնիկական համալսարանի «էլեկտրոնային սարքեր և չափիչ համակարգեր» բազային ամբիոնը կրթություն-արդյունաբերություն ամուր կապի վառ օրինակ է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
«2020թ․ փետրվարին Ինժեներական քաղաքում հիմնված բազային ամբիոնն իրականացնում է կրթական նոր ծրագրեր՝ հաշվի առնելով արդյունաբերության առաջատար ուղղություններում աշխատաշուկայի պահանջներն ու զարգացման հեռանկարները:
Ամբիոնն ստեղծվել և գործում է Ինժեներական քաղաքի գիտատեխնիկական հենքի վրա՝ նպատակ ունենալով ինժեներական քաղաքի առաջատար ինժեներական փորձը և գիտելիքը ներգրավվել Պոլիտեխնիկական համալսարանում:
Այժմ բազային ամբիոնը իրականացնում է երկու բակալավրական կրթական ծրագիր՝
• Չափիչ սարքավորումներ և համակարգեր
• Ռադիոհաճախային սարքավորումներ և համակարգեր
Ինչպես նաև իրականցվում են արտադասարանային մի շարք լրացուցիչ դասընթացեր Ինժեներական քաղաքում:
Բազային ամբիոնն այժմ զբաղվում է մագիստրոսական նոր ծրագրերի մշակմամբ, որոնք կմեկնարկեն 2021 թվականի սեպտեմբերից: Կրթական ծրագրերում ներգրաված են Ինժեներական քաղաքի բարձր որակավորում ունեցող պրակտիկ ինժեներներ և Պոլիտեխնիկական համալսարանի ինժեներական կրթության մեջ մեծ փորձ ունեցող պրոֆեսորներ և դասախոսներ:
Ամբիոնը, տեղակայված լինելով Ինժեներական քաղաքում, հնարավորություն ունի օգտագործելու այնտեղ գտնվող արտադրական ենթակառուցվածքները, լաբորատորիաները և սարքավորումները, ինչը շատ կարևոր է որակյալ ինժեներական կրթության համար:
Ամբիոնի ուսանողների գործնական, կուրսային, դիպլոմային և գիտահետազոտական աշխատանքները կատարվում են Ինժեներական քաղաքի ընկերություններում ժամանակակից և պահանջված թեմաներով: Սովորելով պրոֆեսիոնալ ինժեներական միջավայրում, ուսանողների մոտ ձևավորվում է հստակ պատկերացում, թե ինչ է ինժեներությունը, ով է ինժեները և մասնագիտական զարգացման ինչ ուղղություններ կան:
Ամբիոնի շրջանավարտները հնարավորություն են ստանում նաև աշխատելու Ինժեներական քաղաքի ընկերություններում»,- գրել է Արշակյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
«Ինժեներական քաղաքում» գործող Պոլիտեխնիկական համալսարանի «էլեկտրոնային սարքեր և չափիչ համակարգեր» բազային ամբիոնը...
Опубликовано Hakob Arshakyan Понедельник, 1 февраля 2021 г.
Նմանատիպ նյութեր
1894 դիտում
16:13 12-07-2019
Վերամշակող արդյունաբերություն, Hi-Tech արդյունաբերություն՝ մեր ապագան սա է. վարչապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23857 դիտում
13:06 19-09-2018
Երևանում թալանել են ժողովրդին հայտնի Մասիվի զագսը․ տարել են քաղցրավենիքներ, խմիչքներ և տնօրենի ճնշման չափիչ սարքը
Այս բաժնից
370 դիտում
11:28 04-05-2024
Հ1-ի «Լուրեր»-ում Տավուշի բնակիչները բացակա են. CIVILNET
334 դիտում
11:16 04-05-2024
Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը հայտնում է իր անվերապահ աջակցությունը «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
328 դիտում
10:52 04-05-2024
Արմեն Աշոտյանը հանգիստ է իր համար, իր ընտանիքի համար, նա անհանգիստ է միայն իր երկրի համար․ փաստաբան