Վերամշակող արդյունաբերություն, Hi-Tech արդյունաբերություն՝ մեր ապագան սա է. վարչապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մեր ապագան սա է՝ վերամշակող արդյունաբերություն, սարքաշինություն, Hi-Tech արդյունաբերություն, IT, տուրիզմ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ տեսանյութ տեղադրել դրա վերաբերյալ:
«Մօեֆֆ» ընկերությունն, ի դեպ, այս պահին ունի 90 թափուր աշխատատեղ»,-նշել է վարչապետը:
Նշվում է, որ «Մոեֆֆ»-ը տարածաշրջանում չժանգոտվող պողպատից սանտեխնիկա արտադրող միակ ընկերությունն է։ Կառավարությունն ընկերությանը հարկային արտոնություն է տրամադրել։ Նախատեսվում է կատարել 14 մլրդ դրամի ներդրում։