211652_close_icon
views-count61642 դիտում article-date 21:48 01-02-2021

Պարզվել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնի դիմաց ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի, վարորդների և վիրավորների ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 242 հոոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է հունվարի 30-ին Սեբաստիա փողոցում «Եռաբլուր» զինվորական պանթեոնի մուտքի դիմաց խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով տեղում մահացածի, վարորդների և վիրավորների ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Volkswagen-ը վարել է Երևանի բնակիչ, 22-ամյա Նարեկ Բաղդասարյանը, իսկ Toyota Camry-ն վարել է Երևանի բնակիչ, 32-ամյա Ռուշան Թադևոսյանը: Վթարի հետևանքով վերջինիս ուղևոր, Երևանի բնակիչ, 69-ամյա Ռաֆիկ Թադևոսյանը, տեղում մահացել է, իսկ վարորդ Ռ. Թադևոսյանը, նրա մյուս ուղևորներ, Երևանի բնակիչ, 58-ամյա Գոհար Սիմոնյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ 6-ամյա Գոհար Թադևոսյանն ու 4-ամյա Ռաֆայել Թադևոսյանը տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն, իսկ Volkswagen-ի վարորդ Ն. Բաղդասարյանը տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Toyota Camry-ի վարորդի հայրն էր, իսկ վիրավորները նրա ազգականներն են: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2021/01/30/1177692/]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 30-ին ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում, Սեբաստիա փողոցում՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի կամարի դիմաց, ճանապարհը մերկասառույցից չմշակելու հետևանքով ճակատ-ճակատի բախվել էին Toyota Camry և Volkswagen մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր, 4 հոգի բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել էին Երևանի տարբեր հիվանդանոցներ: Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արտյոմ Մարտիրոսյանի և 1-ին սպայական գումարտակի ավագ տեսուչ Արտակ Սարգսյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ-կառավարման կենտրոնի պատասանատու հերթապահ Կարեն Հովակիմանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանի գլխավորությամբ: [color=#EF2929] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 87+
87+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր