211652_close_icon
views-count24745 դիտում article-date 16:00 01-02-2021

Արտակարգ դեպք Լոռու մարզում․ ՊՆ ծառայողի տան նկուղում լսվել է պայթյունի ձայն․ տանտերը կասկածում է , որ տեղի ունեցածը դիտավորություն է

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ հունվարի 29-ին Ոստիկանության Գուգարքի բաժին է ահազանգել Լոռու մարզի բնակիչ 43-ամյա Սամվել Խ․-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 01։25-ի սահմաններում, իր տան նկուղում պայթյունի ձայն է լսել։ Իջնելով նկուղ՝ նա նկատել է, որ այնտեղ հրդեհ է բռնկվել, որը իրենց ուժերով մարել են։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել Ոստիկանության Գուգարքի բաժնի օպերատիվը խումբը՝ բաժնի պետ Մելինե Եղշատյանի գլխավորությամբ։ Արդեն տեղում Սամվել Խ․ն ոստիկաններին հայտնել է, որ կրակի մարման ժամանակ ինքը բենզինի հոտ է առել ու ունի կասկածներ, որ այդ ամենը դիտավորյալ է արվել։ Փաստի առթիվ գույքի դիտավորությամբ ոչնչացում հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են փորձաքննություններ, ինչպես նաև պարզվում է վնասի չափը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Սամվել Խ․-ն ոստիկաններին հայտնել է, որ ինքը ՀՀ ՊՆ ծառայող է։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր