211652_close_icon
views-count1659 դիտում article-date 11:31 01-02-2021

Հայկական երկաթուղին թարմացնում է տեխնոլոգիական ավտոմեքենաների պարկը

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը սկսել է տեխնոլոգիական ավտոմեքենաների պարկի թարմացման գործընթացը: Առաջին փուլում Սևանի գծային ուղեմասին է փոխանցվել УАЗ մակնիշի բարձր անցունակության երեք նոր ավտոմեքենա: Ընկերությունը [url=https://www.railway.am/arm/news/84]տեղեկացնում է[/url], որ մինչև տարեվերջ նախատեսվում է ձեռք բերել ևս 6 նմանատիպ մեքենա: Նման տեխնիկայի անհրաժեշտությունը պայմանավորված է երկաթուղու բարդ ռելիեֆով, ինչպեն նաև նրանով, որ աշխատողները պետք է սպասարկեն երկաթուղային գծերը տարբեր եղանակային պայմաններում: Նոր մեքենաները կփոխարինեն 90-ականների արտադրության փոխադրամիջոցները, ինչը զգալիորեն կհեշտացնի աշխատանքային գործընթացը՝ պահպանելով աշխատանքի անվտանգության նորմերը: Միևնույն ժամանակ, շարունակվում է նաև շարժակազմի նորացման գործընթացը: 2020 թվականի վերջին ընկերությունը բեռնատար շարժակազմի թարմացման ծրագրի շրջանակներում գնեց և Հայաստան բերեց կիսավագոնների հերթական խմբաքանակ` 70 միավորի չափով, որոնք սպասարկելու են արտահանման-ներմուծման փոխադրումները: Երկաթուղու տեխնոլոգիական ավտոպարկի և շարժակազմի թարմացման գործընթացը շարունակվելու է:

Նմանատիպ նյութեր