Հայկ Մարության. Երևանը մաքուր կարող է լինել միայն այն դեպքում, երբ ամեն մեկն անի իր գործը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր այցելել է Երևանի Կենտրոն համայնքի մի քանի տնտեսվարողների և անձամբ զգուշացրել, որ մաքրեն իրանց շենք–շինությունների մայթերը, այլապես ստիպված կլինեն տուգանել նրանց։
Քաղաքապետը նշել է, որ Երևանը մաքուր կլինի, եթե բոլոր կողմերը կատարեն իրենց պարտավորությունները։
«Մենք պետք է հասկանանք, որ Երևանը մաքուր կարող է լինել և մաքուր կարող ենք տեսնել միայն մի դեպքում, երբ ամեն մեկն անի իր գործը, քաղաքային իշխանությունը մաքրի փողոցները և մայթերի իր տարածքը, իսկ տնտեսվարողները և, ամենակարևորը, համատիրությունները՝ իրենց շենքերի հարակից տարածքները»,– ասել է Հայկ Մարությանը։
Մանրամասները՝ տեսանյութում։