3400 դիտում
22:48 05-01-2021
Ավետիք Իշխանյան. Նկատեք տարբերությունը. «Շուշին դժգույն և դժբախտ քաղաք է» և «Շուշին՝ Ադրբեջանի մշակութային մայրաքաղաքն է»
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ադրբեջանի «բարեկիրթ» նախագահ Իլհամ Ալիևը, հունվարի 5-ին մշակույթի նախարարի հետ հանդիպման ժամանակ Շուշին հայտարարել է Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք և ավելացրել․ «Շուշին արժանի է դրան»։
Հիշեցում․ Արևելահայաստանի մշակութային հիմնական կենտրոն Թբիլիսին (Թիֆլիս) չի եղել բուն պատմական Հայաստանի տարածքում։ Հայության համար իր նշանակությամբ երկրորդ մշակութային կենտրոնն արդեն պատմական Հայաստանի, Արցախի գավառի Շուշի քաղաքն էր։ Շուշիում գործում էին դպրոցներ, թատրոններ, տպագրվում էին թերթեր, եռում էր հասարակական-քաղաքական, մշակութային կյանքը։ Եվ այսպես մինչև 1920թ․ , երբ թուրք-ադրբեջանական հրոսակների կողմից Շուշիի հայությունը կոտորվեց, տեղահանվեց, քաղաքն ավերվեց ու հրդեհվեց։
Հետո, արդեն խորհրդային Ադրբեջանը Շուշին բնակեցրեց ադրբեջանցիներով, Ղազանչեցոց եկեղեցին էլ դարձրեց տրակտորների նորոգման կետ։
1992թ․ մայիսի 9-ին կարծես վերականգնվել էր պատմական արդարությունը և Շուշին նորից ոտքի էր կանգնում , որպես հայոց մշակութային կենտրոն։ Արդեն Շուշիում գործում էին հիանալի թանգարաններ, վերականգնվում էին մշակութային կոթողները․․․և։ Եվ, այո դավաճանության պատճառով այն նվիրվեց թշնամուն։
Նկատեք տարբերությունը․ ըստ Արցախը թշնամուն նվիրած, բայց «ժողովրդի կողմից ընտրված» տգետի․ «Շուշին դժգույն և դժբախտ քաղաք է», իսկ ըստ հաղթանակած բռնապետ Ալիևի․ «Շուշին՝ Ադրբեջանի մշակութային մայրաքաղաքն է»։
Ի՞նչ ասեմ, նորից և նորից կրկնում եմ, բոլոր նրանք , ովքեր շարունակում են պաշտպանել հայրենիքը կործանած սրիկային, կամ անտարբերներ են, զուրկ են պատմական հիշողությունից, արժանապատվությունից, կամ, այո՝ ծախվածներ են և փողը գերադասում են հայրենիքից»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3857 դիտում
10:41 17-11-2020
Առնվազն հոգեկան հիվանդ է նա, ով ՇՈՒՇԻՆ դժգույն ու դժբախտ քաղաք է անվանում․ Սպարտակ Ղարաբաղցյան
Այս բաժնից
934 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
862 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
922 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին