Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով Անկարայից ՌԴ կմեկնի առաջին բեռնատար գնացքը
2021 թվականի հունվարի 29-ին Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով Անկարայից Ռուսաստանի Դաշնություն է մեկնում արտահանման ոլորտի առաջին բեռնատար գնացքը: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Այս առթիվ Թուրքիայի մայրաքաղաքում տեղի է ունենալու հրաժեշտի պաշտոնական արարողություն:
«Անկարա-Մոսկվա բեռնատար գնացքը մեկնում է տեղական ժամանակով ժամը 10:00-ին: 15 վագոնից բաղկացած բեռնատար գնացքը 8 օրվա ընթացքում կանցնի 4,65 հազար կիլոմետր հեռավորություն», - ասված է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարության հայտարարության մեջ:
Բացի այդ, նույն օրը, մեկ այլ բեռնատար գնացք Բաքու-Թբիլիսի-Կարս եկաթուղով կանցնի Անկարա- Սիան երթուղով: Հատելով երկու մայրցամաք՝ գնացքն, ընդհանուր առմամբ, կանցնի 7792 կիլոմետր ճանապարհ: