211652_close_icon
views-count2711 դիտում article-date 21:40 28-01-2021

Քաղաքապետարանի դեմքը․ 207 գլուխ ոչխար հոշոտած շները հիմա էլ ձի են հոշոտել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. Yerkir.am

Այստեղ են ասել՝ կարկուտը ծեծած տեղն է ծեծում։ Օրերս Երեւանում 207 գլուխ ոչխար հոշոտած շները հիմա էլ ձի են հոշոտել։ [url=https://www.yerkir.am/news/view/227819.html?fbclid=IwAR2BGvGbJYNHY4hsuXhhCV06RV1mdKlb1HfqA41puJO34FkvepFR9MESi44]Yerkir.am[/url]-ի տեղեկություններով՝ Երեւանի ծայրամասային Հաղթանակ թաղամասում թափառող շների գազազած ոհմակը այսօր առավոտյան ժամը 10-ի սահմաններում նույն ընտանիքին պատկանող ձիու վրա են հարձակվել։ «Կենդանին ցավերի մեջ կանգնած է, բայց հաստատ կսատկի։ Անմիջապես զանգել եմ ոստիկանություն, թաղապետարան։ Հորդորեցին դիմել քաղաքապետարան։ Զանգեցի Թափառող շների վնասազերծման ՀՈԱԿ-ի տնօրենին, ասում է՝ իմ գործի շրջանակներում կատարում եմ այն, ինչ կարող եմ, մենք պարտավորված չենք հեռացնել շներին տարածքից։ Եթե չեն կարողանում վերահսկել, ես կսատկացնեմ»,- [url=https://www.yerkir.am/news/view/227819.html?fbclid=IwAR2BGvGbJYNHY4hsuXhhCV06RV1mdKlb1HfqA41puJO34FkvepFR9MESi44]Yerkir.am[/url]-ի հետ զրույցում ասաց Սամվել Քոչարյանը՝ դեպքից տուժած քաղաքացին։ Հիշեցնենք, որ Երեւանի ծայրամասային Հաղթանակ թաղամասում թափառող շների գազազած ոհմակը գոմում հոշոտել էր Սամվել Քոչարյանի ընտանիքին պատկանող 207 գլուխ ոչխար՝ պատճառելով 10 միլիոն դրամի նյութական վնաս։ Դեպքը տեղի էր ունեցել հունվարի 19-ին։ Տնտեսվարողը տեղեկացրել է ոստիկանությանը, զանգահարել արտակարգ իրավիճակների նախարարություն, Երեւանի քաղաքապետարան, նամակ է գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով։ Մինչ օրս պատկան մարմիններից որեւէ արձագանք չկա։ Մանրամասները դիտեք տեսանյութում։ [b]Լիանա Սարգսյան[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր