1846 դիտում
14:50 27-01-2021
Ուկրաինայում Բայդենի և Պորոշենկոյի դեմ 2 քրեական գործ է հարուցվել
Ուկրաինայում երկու քրեական գործ է հարուցվել երկրի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նկատմամբ՝ նախկին գլխավոր դատախազներից մեկի գործունեությանը միջամտելու կասկածանքով։ Այս մասին հայտնել է նախկին նախագահի փաստաբան Իգոր Գոլովանը, փոխանցում է «[url=https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/10555631?fbclid=IwAR0QPmbfqR7FlXqxuN0VLM9dgtgUV98KyXRecf3CClnwklo967C9FzIMb3g]ТАСС[/url]»-ը։
«Հունվարի 22-ին՝ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնակալությունից երկու օր անց, երկու նոր քրեական գործ է հարուցվել, որոնք վերաբերում են Պորոշենկոյի և Բայդենի կողմից Ուկրաինայի նախկին գլխավոր դատախազի գործունեությանը միջամտելուն»,-ասել է նա։
Փաստաբանի խոսքով՝ գործերը հարուցվել են Ռադայի պատգամավոր Անդրեյ Դերկաչի նախաձեռնությամբ։
2020 թվականի մայիսին Դերկաչը հրապարակել էր ձայնագրություններ, որոնք, նրա խոսքով, վկայում էին Բայդենի՝ Ուկրաինայի հինգերորդ նախագահ Պյոտր Պորոշենկոյի վրա ունեցած ազդեցության մասին: Դերկաչը պնդել էր, որ նա նյութերը ստացել է լրագրողներից, իսկ ձայնագրությունը կատարել է անձամբ Պորոշենկոն։ ԱՄՆ-ն այդ հրապարակումներից հետո Ռադայի պատգամավորին ներառել է պատժամիջոցների ցուցակում՝ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին միջամտելու համար: ԱՄՆ ֆինանսների նախարարությունում հայտնել են, որ «Դերկաչն արդեն ավելի քան 10 տարի աշխատում է ռուսական հատուկ ծառայությունների համար»։
Ուկրաինայում Բայդենի անվան հետ սկանդալը կապվում է 2016 թվականին գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինի պաշտոնանկության հետ, որը զբաղվում էր Burisma ուկրաինական գազային ընկերության հնարավոր չարաշահումների հետաքննությամբ, որտեղ աշխատում էր նաև Բյադենի որդին՝ Հանթեր Բայդենը։ Այն ժամանակ լինելով ԱՄՆ-ի փոխնախագահ՝ նա, ըստ հաղորդման, ճնշում է գործադրել Պորոշենկոյի վրա և պահանջել է Շոկինին ազատել պաշտոնից։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
469 դիտում
17:36 23-12-2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ամփոփել է 2024-ը և ուրվագծել 2025-ի հիմնական անելիքները
319 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
922 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին