Ուկրաինայի նախկին նախագահ Պորոշենկոյի դեմ 58 քրեական գործ է հարուցված
Ուկրաինայի նախկին նախագահ Պորոշենկոյի փաստաբան Իլյա Նովիկովը հայտնել է, որ իր պաշտպանյալի դեմ 58 քրեական գործ է հարուցված։ Այդ մասին հաղորդում է Ria Novosti-ն։
Ավելի վաղ Պորոշենկոյի մեկ այլ փաստաբան Իգոր Գոլովանը հայտարարել էր, որ երկրի Ազգային անվտանգության ծառայությունը 15 քրգործ է հարուցել Պորոշենկոյի դեմ, այդ թվում՝ պետական դավաճանության և ահաբեկչությունը ֆինանսավորելու հոդվածներով։
«Մեզ մշտապես հարցնում են, թե իրականում քանի քրեական գործ կա հարուցված, սակայն մենք էլ հստակ չգիտենք։ Առայժմ ներկա պահին 58 քրեական գործ կա»,-ասել է Նովիկովը։