2050 դիտում
11:34 26-01-2021
Շուշիի ընկնելն առեղծված է․ Սեյրան Օհանյան․ «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է․ ««Իրավունք TV»֊ի եթերում, անդրադառնալով ռուսաստանաբնակ վերլուծաբան Սերգեյ Կուրղինյանի հարցազրույցում Շուշիի հետ կապված աղմկահարույց հայտարարություններին, մեզ հետ զրույցում Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը հետևյալ մասնագիտական կարծիքը հայտնեց.
-Շուշիի մարտական գործողությունները պետք է դիտարկել ընդհանուր պաշտպանողական օպերացիայի որոշակի հատվածների հետ: Որովհետև ադրբեջանցիները Շուշի հենց այնպես, միանգամից չեն հասել, այդ ճանապարհին տարբեր հատվածներում՝ Հորադիզ, Հադրութ, Ջաբրայիլ, Քարինտակ, Կարմիր Շուկա և այլն մարտական գործողություններ են ընթացել: Եվ հիմնական պատճառը, որ հակառակորդը կարողացել է հասնել Շուշի, դա այն է, որ նշված ուղղությամբ ճիշտ ղեկավարման միջոցներ չեն ձեռնարկվել: Այսինքն՝ պետք է ստեղծվեր առաջնային ղեկավարման կետ՝ իր բոլոր հնարավորություններով՝ հակառակորդին հետախուզելու, նրան խոցելու, հակաօդային պաշտպանություն իրականացնելու, ճիշտ խմբավորումներ իրականացնելու առումով: Դա չի արվել: Պատճառը հենց դա էր, որ հակառակորդը կարողացավ շրջանցել և լեռնաանտառային գոտիներով հասնել Շուշի:
Իրականում ես եղել եմ Շուշիում, որտեղ կամավոր սկզբունքով փորձել եմ աշխարհազորի ձևավորմանը աջակցել, ու այն հրամանատարական կետը, որը ձևավորված էր Շուշիում, գտնվում էր ռմբակոծության տակ՝ սկզբից հակառակորդի կողմից: Այնուհետև, երբ ՊԲ հրամանատարը որոշեց հրամանատարական կետը հանել, այն նաև գտնվել է ռմբակոծության տակ հայկական կողմից, այսինքն՝ հակագրոհային, հակահարվածային գործողությունների շրջանակում: Այնուհետև, թե ինչպես այն ընկավ, ինչ պայմաններում, ես խորությամբ տեղյակ չեմ: Որովհետև, ինքս նոյեմբերի 5-ի լույս 6-ի առավոտյան եմ այնտեղից դուրս եկել՝ հրամանատարական կետի փոփոխության հրամանը ստանալուց հետո:
[b]-Ձեր՝ հրամանատարական կետը լքելուց առաջ նման խոսակցություններ լսե՞լ եք, որ պետք է նահանջել, հակառակ դեպքում՝ «Իսկանդերը» կհարվածի:[/b]
-Նման խոսակցություններ չեն եղել, իսկ «Իսկանդերի» հարվածների արդյունքների մասին լսել եմ այնքանով, որքանով հանրությունն է լսել:
[b]-Պարո՛ն Օհանյան, կարելի է ասել, որ մենք կամա, թե ակամա պարարտ հող ենք նախապատրաստել, որ Շուշին ընկնի:[/b]
-Գիտեք, այս գործողությունները և գործողությունների ընթացքում տարվող միջոցառումները բեմականացման տպավորություն են թողել ինձ վրա: Ես, այնտեղ լինելով, անընդհատ փորձել եմ խորհրդատվություն տալ Արցախի ղեկավարությանը, բայց դրանք մնում էին օդում: Շուշիի ընկնելն առեղծված է, այնպես որ, կարծում եմ, հետագայում լուրջ քննության կարիք կա»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
6825 դիտում
16:12 13-06-2021
Քոչարյանը ավտոմատը ձեռքին մասնակցել է Շուշիի ազատագրմանը․ Սեյրան Օհանյան
3740 դիտում
19:41 13-08-2022
Սեյրան Սարոյանը Հայրենիքն ընդունում էր որպես անսակարկելի սրբություն. Սեյրան Օհանյան
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3238 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2251 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը