61576 դիտում
23:28 25-01-2021
ԹԵՐԹԵԼՈՎ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ. Ողբերգական դեպքի վայրում աշխատում էին Արթուր Վանեցյանը, Սասուն Խաչատրյանը, Վալերիյ Օսիպյանը, Մհեր Վարդանյանն ու Հրաչյա Բադալյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երբ 2011 թ.-ի մայիսին Երևան քաղաքի Արցախի փողոցում տեղի էր ունեցել մարդատար ГАЗель-ի և Mercedes մակնիշի ավտոմեքենաների բախումը, ինչի հետևանքով ունեցանք զոհեր և վիրավորներ, դեպքի վայր էին ժամանել մեծ թվով իրավապահներ:
Այնտեղ էին այսօր արդեն հատուկ քննչական ծառայության պետ նշանակված Սասուն Խաչատրյանը, այսօր արդեն Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող Արթուր Վանեցյանը, Հայաստանի քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության պետ Մհեր Վարդանյանը, Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ ոստիկանապետ նշանակված, հետո ազատված Վալերի Օսիպյանը, այսօր արդեն ժողովրդին հայտնի «միլիցեքի բանտապետ» նշանակված Մամիկոն Հակոբյանը, ներկայիս Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանը, այն ժամանակվա Երևան քաղաքի դատախազ Հակոբ Բադալյանը, ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Նորիկ Սարգսյանը, ներկայիս ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանը, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանը, ՀՔԾ ներկայիս պետ Ս. Խաչատրյանի կառույցի կողմից որպես մեղադրյալ, հետո դատարանի կողմից արդարացված քննիչ Միքայել Զադոյանը, Երևանի 1-03 շտապօգնության կայանի տնօրենի տեղակալ Վահե Միրիջանյանը և այլն..
Այն ժամանակ բոլորը հաշտ ու համերաշխ, ձեռք–ձեռքի տված դեպքի վայրում աշխատեցին մի քանի ժամ:
Ինչպես ասում են՝ տարիներն իրենց գործն անում են. հիմա արդեն որոշները հակառակ ճամբարում են հայտնվել:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
868 դիտում
20:32 26-12-2024
ՄԻ պաշտպանության ոլորտը Արդարադատության նախարարության համար ռազմավարական ուղղություններից է․ Գալյան
700 դիտում
20:19 26-12-2024
Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառող կոնվենցիա է ստորագրվել