Արմեն Վարդանյան. ԱՄՆ-ում Լիլիթ Մակունցին դեսպան նշանակելը ամենամեծ անմեղսունակությունը կլինի
Քաղաքագետ Արմեն Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«ԱՄՆ-ն աշխարհի թիվ մեկ գերտերությունն է, Հայաստանի համար չափազանց մեծ նշանակություն ունեցող երկիր:
Այդ երկրի հետ լավ հարաբերություններ կառուցելու համար մենք ԱՄՆ-ում պետք է դեսպան նշանակենք մեր ամենալավ պատրաստված կադրերին: Մանավանդ հիմա, երբ նորընտիր նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ հրաժարվելու է Թրամփի իզոլյացիոնիստական քաղաքականությունից և վերականգնելու է Միացյալ Նահանգների սասանված դիրքերը և ազդեցությունը մի շարք տարածաշրջաններում:
Ու այդ ամենի ֆոնին ԱՄՆ-ում Լիլիթ Մակունցին դեսպան նշանակելը ամենամեծ անմեղսունակությունը կլինի: Մենք ունենք լավ դիվանագետներ՝ Զոհրաբ Մնացականյան, Թաթուլ Մարգարյան ու էլի այլ դիվանագետներ:
Էդ հմուտ դիվանագետներից մեկը պիտի նշանակվի, լիքը կարևոր գործ կա անելու, իսկ Մակունցը թող մնա ԱԺ-ում կամ էլ մի երկրորդական նշանակություն ունեցող երկրում թող դեսպան գնա: Դրանից ավել ինքը չի ձգում: