Բայդենը հայտարարել է ԱՄՆ տնտեսական ճգնաժամի վատթարացման մասին
ԱՄՆ-ում կորոնավիրուսի պատճառած տնտեսական ճգնաժամը վատթարանում է: Այս մասին հայտարարել է պետության ղեկավար Ջո Բայդենը, գրում է «[url=https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/10528719]ТАСС[/url]»-ը:
«Ճգնաժամը միայն խորանում է: Իրավիճակը չի բարելավվում, այն (ճգնաժամը) միայն խորանում է», – ասել է Բայդենը:
Նրա խոսքով՝ այժմ անհրաժեշտ է գործել «համարձակ ու վճռական»:
ԱՄՆ-ն աշխարհում առաջատարն Է ախտահարվածների և կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների քանակով. վարակվել է 24,7 միլիոն մարդ, մահացել է 412 հազարը: