1533 դիտում
12:59 22-01-2021
Կադաստրի կոմիտեն հրաժարվում է վարձակալության իրավունքով կոմիտեին տրամադրված տարածքներից
Հավատարիմ մնալով իր որդեգրած քաղաքականությանը՝ կադաստրի կոմիտեն շարունակում է միջոցներ գտնել՝ հրաժարվելու վարձակալության իրավունքով կոմիտեին տրամադրված տարածքներից և օգտվել ՀՀ սեփականություն հանդիսացող գույքից՝ նվազեցնելով պետական բյուջեի ծախսերը։
Կոմիտեի տարածած հաղորդագրությունում նաեւ ասվում է. «Օրեր առաջ՝ ՀՀ կառավարության հունվարի 14-ի թիվ 39-Ա որոշմամբ, ՀՀ կադաստրի կոմիտեի Շիրակի մարզային ստորաբաժանումը, որը տեղակայված էր ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Թամանյան փողոց 26 վարչական շենք հասցեում գտնվող վարձակալության իրավունքով կոմիտեին տրամադրված տարածքում, այսուհետ կգործի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մանուշյան փողոցի 8 հիվանդանոց հասցեում գտնվող շենքի 1-ին եւ 2-րդ հարկերում զբաղեցրած տարածքներում: Տեղափոխման արդյունքում կունենանք տարեկան 8մլն 40 հազար ՀՀ դրամի խնայողություն:
Հիշեցնենք, որ դեռեւս նախորդ տարվա նոյեմբերի 16-ից նոր՝ առավել հարմարավետ տարածք է տեղափոխվել նաեւ կադաստրի կոմիտեի՝ Խորենացի 28 հասցեում գործող «Կենտրոն» սպասարկման գրասենյակը՝ նվազեցնելով պետական բյուջեի ծախսերը տարեկան 30 մլն 996 հազար ՀՀ դրամով։ Գրասենյակն այժմ գործում է Փ․Բուզանդի 1/3 հասցեում (մուտքը՝ Վերնիսաժի կողմից)»:
Նմանատիպ նյութեր
3759 դիտում
15:50 29-03-2018
Ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված հողամասերի կոորդինատների անճշտությունները կվերհանվեն ու կվերացվեն
958 դիտում
22:29 10-03-2023
ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեն կոչ է Ադրբեջանին անհապաղ դուրս գալ Հայաստանի տարածքներից
Այս բաժնից
925 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
1042 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1195 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ