211652_close_icon
views-count3762 դիտում article-date 15:50 29-03-2018

Ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված հողամասերի կոորդինատների անճշտությունները կվերհանվեն ու կվերացվեն

Վարչապետ Կարեն Կարապետյանը Կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված տեղամասերի ճշգրտման մեխանիզմների խնդրին: «Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված տեղամասերի, հողամասերի կոորդինատների անճշտություններ և անհամապատասխանություններ։ Ստեղծված իրավիճակը խնդիրներ է առաջացնում ոլորտային կազմակեպությունների բնականոն գործունեության, այդ թվում սեփականության իրավունքի իրացման, ինչպես նաև ընդերքաօգտագործման նկատմամբ համապատասխան պետական վերահսկողական գործառույթների իրականացման տեսանկյունից»,- ասել է Կարեն Կարապետյանը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին և կառավարության աշխատակազմի ղեկավարին 7-օրյա ժամկետում մշակել և ներկայացնել ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված տեղամասերի ճշգրտման աշխատանքների իրականացման միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ որոշման նախագիծ։ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարին հանձնարարվել է միջգերատեսչական աշխատանքային խումբը ձևավորվելուն պես՝ 3-ամսյա ժամկետում վերհանել ընդերքօգտագործող կազմակեպություններին, հատկապես՝ մետաղական հանածոների ոլորտում տրամադրված փաստաթղթերում առկա տեղամասերի և հողամասերի համապատասխան կոորդինատների անճշտությունները, փաստացի առկա անհամապատասխանությունները և ձեռնարկել միջոցներ դրանք վերացնելու ուղղությամբ: Կատարված աշխատանքների մասին պարբերաբար ամփոփ տեղեկատվություն կներկայացվի կառավարության աշխատակազմ:

Նմանատիպ նյութեր