211652_close_icon
views-count2045 դիտում article-date 12:39 22-01-2021

Գործարկվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ժամանակակից գործիքակազմով հագեցած նոր կայքը. Ռուստամ Բադասյան

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտնում է. «Գործարկվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ժամանակակից գործիքակազմով հագեցած նոր կայքը։ Կայքի այցելուները ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆԻ սկզբունքով հնարավորություն կունենան տեղեկություն ստանալ Ծառայության գործունեության, թափուր հաստիքների, հայտարարված մրցույթների և դրանց արդյունքների, կատարողական վարույթների, վճարման եղանակների, հարկադիր էլեկտրոնային աճուրդների մասին, օգտվել Ծառայությանը դիմելու առցանց հարթակից, էլեկտրոնային հերթագրման, Telegram ծանուցման համակարգերից, ինտերակտիվ զանգի կոճակի միջոցով անմիջապես կապ հաստատել քաղաքացիների սպասարկման գրասենյակի հետ։ Շուտով կգործի կայքի «Անձնական կաբինետ» թվային գործիքը, որի միջոցով կատարողական վարույթի կողմերը, համապատասխան նույնականացում անցնելուց հետո, հնարավորություն կունենան իրենց մասնակցությամբ կատարողական վարույթի շրջանակում ստանալ ամբողջական տեղեկատվություն, բեռնել և ներբեռնել անհրաժեշտ փաստաթղթեր, կատարել օրենքով թույլատրված այլ գործողություններ: Մոնիթորինգի համակարգը ևս թվային նոր լուծում է` հետագայում առցանց հետևելու հարկադիր կատարողների և Ծառայության առանձին տարածքային ստորաբաժանումների գործունեությանը։ Կայքի մոբայլ տարբերակը վեբհավելվածի տեսքով հասանելի է նաև սմարթֆոնների համար։ Համալիր բարեփոխումների և կայքի հետագա արդիականացման համար նախատեսվում են գործառութային նոր գործիքների կիրառում, այդ թվում՝ էլեկտրոնային աճուրդի՝ նոր ձևաչափով կայքի գործարկում։ Կայք կարող եք այցելել այս հղումով [url=https://cesa.am/?fbclid=IwAR3UQzWI3Q0kTELTZuskDOylYXIAXZ4Iw2Rlg8h2zZtc-WAuUd8E9EEcAV4]https://cesa.am/[/url]․
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Գործարկվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ժամանակակից գործիքակազմով հագեցած նոր կայքը։ Թե կայքն ի՞նչ նոր հնարավորություններ ու գործիքներ ունի, կարող եք ծանոթանալ այստեղ

Опубликовано ՀՀ արդարադատության նախարարություն/Ministry of Justice of Armenia Четверг, 21 января 2021 г.

Նմանատիպ նյութեր