12033 դիտում
10:32 22-01-2021
ՀՀ֊ում շնչառական վարակների ակտիվացում է նկատվում. մասնագետը հորդորում է ակտիվ լինել պատվաստման հարցում
Հայաստանում ընդհանուր սուր շնչառական վարակների հետ կապված արձանագրվել է միջին ակտիվություն: «[url=https://armenpress.am/arm/news/1041033.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը նշեց, որ այս իրավիճակը համահունչ է սեզոնին:
«Հիվանդացության ինտեսնիվ ցուցանիշը կազմել է 132, որը բարձր է նախորդ տարվա նույն շրջանի համեմատ: Եթե դիտարկենք տարիքային խմբերով, ապա ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հիվանդացությունն աճել է 65-ից բարձր տարիքային խմբում: Ինչպես գիտենք, 65-ից բարձր տարիքայինը համարվում է ռիսկի խումբ»,-ասաց Ռոմելլա Աբովյանը:
Ծանր սուր շնչառական վարակների հետ կապված՝ Ռոմելլա Աբովյանը նշեց, որ Հայաստանում, նախորդ շաբաթվա համեմատ այս շաբաթ ստացած տվյալների համաձայն, հիմնականում աճ է գրանցվել է 5-14, 15-29 և 65-ից բարձր տարեկանների շրջանում:
«Դա, թերևս, պայմանավորված է տոնական օրերով, երբ շփումներն ակտիվ են եղել: Հորդորում եմ բնակչությանը գրիպի բարդություններից խուսափելու համար դիմել պատվաստվելու: Ասեմ, որ բոլոր բժշկական կազմակերպությունները ապահովված են սեզոնային գրիպի պատվաստանյութով: Ըստ միջազգային կառույցների առաջարկների՝ պատվաստումը կատարվում է առաջնահերթություն տալով ռիսկի խմբերին՝ հղիներ, երեխաներ, 65 տարեկանից բարձր անձինք, շաքարային դիաբետ, սրտանոթային համակարգի հիվանդություն ունեցող անձինք, բուժաշխատողները և այլն: Պատվաստումներն անվճար են, ցանկացողները կարող են դիմել պոլիկլինիկաներ»,-ասաց Ռոմելլա Աբովյանը: Նրա խոսքով, մարդիկ բավական հետաքրրքված են, գալիս են պատվաստվելու: Մեկ անգամ ևս Ռոմելլա Աբովյանն ընդգծեց, որ կանխարգելման համար լավագույն միջոցառումը պատվաստումն է:
Հայաստանում ներդրված է սուր շնչառական վարակների, այդ թվում, ծանր սուր շնչառական վարակների դեպքային համաճարակաբանական հսկողության համակարգ: Բուժհիմնարկներից ստացվում են տվյալներ քաղաքացիների դիմելիության, հոսպիտալացումների, շտապ օգնության կանչերի վերաբերյալ: Տվյալների վերլուծությունն իրականացվում է շաբաթական կտրվածքով:
Նմանատիպ նյութեր
6382 դիտում
14:29 22-11-2016
Սուր շնչառական վարակների ակտիվացում է դիտվում. մանկական հիվանդանոցները գերծանրաբեռնված են աշխատում
5979 դիտում
10:43 27-12-2018
ՀՀ-ում գրիպի և սուր շնչառական վարակների բարձրացում է նկատվում, հիմնականում շրջանառվում է H1N1 տեսակը
1697 դիտում
20:21 24-03-2014
Մանկական ստացիոնարներում նկատվում է շնչառական վարակների աշխուժացում
Այս բաժնից
514 դիտում
18:46 14-11-2024
Գրետա Թունբերգն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
679 դիտում
18:33 14-11-2024
Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ուրուգվայի նախագահին
550 դիտում
18:08 14-11-2024
Կայացել է Երևանի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը