4306 դիտում
09:55 20-01-2021
Թուրքիան հարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիսային շրջաններին
Երեքշաբթի օրը Թուրքիայի զինված ուժերը շարունակել են հարվածել Սիրիրայի հյուսիսային շրջաններին, հայտնում է [url=https://www.almasdarnews.com/article/turkish-army-continues-relentless-attack-on-northern-syria/]almasdarnews.com[/url] թերթը:
Համաձայն Հալեպի նահանգապետարանի տեղական աղբյուրի, Թուրքիայի զինված ուժերն իրենց աջակցությունը վայելող զինյալ խմբավորումների հետ հարվածներ են հասցրել Սիրիայի ժողովրդավարական ուժերի դիրքերին` թիրախավորելով Ալ-Բաբ քաղաքի շրջակայքը:
Աղբյուրը մանրամասնել է, որ Թուրքիայի զինված ուժերը մի քանի հրետանային արկեր ու հրթիռներ են արձակել Սիրիայի ժողովրդավարական ուժերի դիրքերի ուղղությամբ, սակայն վերջիններս պատասխան կրակ չեն բացել` չխախտելով հրադադարի մասին ձեռք բերված համաձայնությունը:
Ալ-Բաբը թիրախավորելուց բացի, թուրքական զինուժը ու թուրքամետ զինյալները շարունակել են իրենց հարձակումներն Ալ-Հասաքե նահանգի Թալ Թամր շրջանի վրա: Նրանց արձակած հրետանային արկերն ընկել են Սիրիայի արաբական բանակի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի տեղակայման վայրի մերձակայքում:
Թերթը նշում է, որ չնայած 2019 թվականին ձեռք է բերվել հրադադարի մասին համաձայնություն, Թուրքիան պարբերաբար շարունակում է թիրախավորել Սիրիայի հյուսիսային շրջանները, որտեղ տեղակայված են Սիրիայի ժողովրդավարական ուժերը, քանի որ Անկարան այն համարում է ահաբեկչական խմբավորում:
Նմանատիպ նյութեր
2034 դիտում
10:51 15-02-2016
Թուրքիան հարվածներ է հասցրել Սիրիայի քրդերի դիրքերին
6141 դիտում
14:27 18-04-2022
Իրանը հայտարարել է, որ ամենափոքր սպառնալիքի դեպքում հարվածներ կհասցնի Իսրայելի կենտրոնական շրջաններին
Այս բաժնից
814 դիտում
18:31 30-01-2025
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կամավոր ատեստավորումը հաղթահարած ուսուցիչների հետ
427 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
580 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ