18187 դիտում
17:00 19-01-2021
«Ադրբեջանցի զինվորներից ավելի շատ էինք վախենում, քան հայերից». ամերիկացի լրագրողը հրապարակել է Ադրբեջանի կողմից կռված վարձկանի խոստովանությունը
Սիրիական «Համզա» ահաբեկչական խմբավորման անդամներից մեկը, որը գտնվել է Ադրբեջանում, պատմել է, որ Թուրքիան զինյալներին Լեռնային Ղարաբաղ ուղարկելու հարցում խաբել է իրենց: Այս մասին իր [url=https://twitter.com/LindseySnell/status/1351266461482967040?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1351266461482967040%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Finfoteka24.ru%2F2021%2F01%2F19%2F76892%2F]թվիթերյան էջում[/url] գրել է ամերիկացի անկախ լրագրող Լինդսի Սնելը, որը զբաղվել է Արցախյան պատերազմի վերաբերյալ հետաքննությամբ ու առաջիններից մեկն է հայտնել Սիրիայից վարձականների ներգրավման մասին:
Վարձկանն ասել է, որ հայերն իրենց ներկայացվել են որպես անհավատներ, որոնցից պետք է պաշտպանել ադրբեջանցիներին: Նրանց ասել են, որ հայերը գրավել են Ղարաբաղը, որ նրանք իսլամի թշնամիներն են և Ղարաբաղում գտնվող մուսուլմանները պետք է պաշտպանվեն:
Նրա խոսքով` թուրք զինվորներն իրենց հետ չեն եղել մարտերի ժամանակ, այլ միայն քաջալերել են, իսկ վարձկաններն ավելի շատ վախեցել են իրենց շատ վատ վերաբերվող ադրբեջանցի զինվորներից, քան հայերից:
Նմանատիպ նյութեր
1683 դիտում
18:26 31-05-2015
Ամերիկացի լրագրողը պատրաստվում է հրապարակել Ուիթնի Հյուսթոնի մահվան մասին գրած իր գիրքը
Այս բաժնից
313 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
916 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին
505 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում