211652_close_icon
views-count1495 դիտում article-date 13:38 19-01-2021

Բայդենը և Հարիսը հունվարի 19-ին ելույթ կունենան կորոնավիրուսի զոհերի հիշատակման արարողությանը

ԱՄՆ-ի ընտրված նախագահ Ջոզեֆ Բայդենը եւ ապագա փոխնախագահ Քամալա Հարիսը հունվարի 19-ին կմասնակցեն կորոնավիրուսի պատճառով մահացած ամերիկացիների հիշատակի արարողությանը: Հունվարի 18-ին այդ մասին հայտնել է [url=https://www.washingtonpost.com/]The Washington Post[/url] թերթը: Միջոցառումը տեղի կունենա Վաշինգտոնում՝ երկրի 19-րդ նախագահ Աբրահամ Լինկոլնին նվրված հուշահամալիրի կողքին գտնվող լճի մոտ: Հուշարձանը գտնվում է Վաշինգտոնի կենտրոնական ճեմուղիում, որն սկսվում է Կապիտոլիումից: Իշխանությունները որուշում են ընդունել հասարակայնության համար փակել փողոցը՝ հունվարի 20-ին Բայդենի պաշտոնակալության ժամանակ անվտանգության նորմաների ապահովման համար: ԱՄՆ-ում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 24 միլիոն դեպք, մահացել է 398,9 հազարից ավելի մարդ: Երկիրը երկու ցուցանիշներով էլ աշխարհում զբաղեցնում է առաջին տեղը, հաղորդել է [url=https://tass.ru/obschestvo/10491181]«ТАСС»[/url]-ը:

Նմանատիպ նյութեր