211652_close_icon
views-count146002 դիտում article-date 12:41 16-01-2021

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում․ բեռնատար Mercedes-ը տապալել է «Հարսնաքար» ռեստորանի երկաթե ճաղավանդակները․ օպերատիվ են գործել փրկարարներն ու ոստիկանները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, հունվարի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11-50-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին բեռնատար Mercedes մակնիշի ավտոմեքենան, դեռևս անհայտ հանգամանքներում, 65 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել «Հարսնաքար» ռեստորանային համալիրի բազալտե պարսպին, և մոտ 15 մետր առաջ ընթանալով, կոտրել երկաթե ճաղավանդակները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Սևանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրեն Ջանիկյանի գլխավորությամբ։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։ [b]Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի պատճառը ճանապարհի մերակասառույցն է եղել, և միայն վթարից հետո են ճանապարհը սպասարկող Ճանշինի աշխատակիցները ժամանել և կատարել ճանապարհին աղ ու ավազ լցնելու աշխատանքներ։[/b] Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#EF2929] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 94+
94+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր