211652_close_icon
views-count57104 դիտում article-date 21:45 10-01-2021

Արտակարգ դեպք Արարատի մարզում. բախվել են ուղևորատար գնացքն ու ՎԱԶ-2108-ը. վերջինս կողաշրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում, Արտաշատ-Ոստան ճանապարհին բախվել են ուղևորատար գնացքն ու ՎԱԶ-2108 մակնիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ 08-ն էլ կողաշրջվել է: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ ավագ հետաքննիչ Հայկ Մեծոյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր