1884 դիտում
14:51 09-01-2021
Մտածե՞լ եք՝ ընտրողներն ու նույն ներկա պատգամավորները կմիանայի՞ն արդյոք այդ քաղաքական թիմին, եթե ժամանակին հայտնի մեկն ազնիվ լիներ ու ասեր հեղափոխության իրական նպատակը․ Ջուլֆալակյանը՝ «Իմ քայլին»
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ աջակցությունը հայտնելով խմբակցությունից դուրս եկած պատգամավորներին, որոնք այժմ արդեն նախկին գործընկերների քննադատությունների թիրախում են հայտնվել։
Ջուլֆալակյանի գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Նույն ոճը, արդեն որերորդ անգամ...
Կապիտուլյացիայից հետո համոզված եմ եղել, որ «Իմ քայլը» խմբակցությունում կան հայրենասեր, պետականամետ, երկրի կառուցման գործին նվիրված, օբյեկտիվ անհատներ, ովքեր պայքարելու են ստեղծված իրավիճակից լավագույն ելքեր գտնելու համար և չեն հաշտվելու վարվող քաղաքականության հետ։ Մտքումս նման պատգամավորների հստակ թիվ ունեի։
Պետք է ընդունեմ, որ որոշների դեպքում սխալվել եմ ակնկալիքներիս հարցում, կամ կան այլ պատճառներ, որոնց մասին ես չգիտեմ։ Ամեն դեպքում, սպասումներս ավելի շատ էին, չնայած՝ դեռ հույս ունեմ, որ ոմանք, բացի ներսում մղած փակ պայքարից, կսկսեն նաև հանրային պայքարել։ Նման մարդիկ, վստահեցնում եմ, կան։ Գոռ Գևորգյանի, Վարդան Աթաբեկյանի և Սոֆյա Հակոբյանի դեպքում չեմ սխալվել։
Մարդիկ հավատարիմ են մնացել իրենց սկզբունքներին, պայքարել են ինչքան հնարավոր է և վերջնականապես համոզվելուց հետո, որ իշխող քաղաքական ուժը, կուրորեն և անվերապահորեն հավատարիմ մնալով մեկ մարդու (լիդերի), ամեն ինչ տանում է կործանման, անկախացել են՝ շարունակելու իրենց պետականամետ գործունեությունը։
Հիմա, երբ տարբեր մեծ, փոքր, միջին քպ-ական պաշտոնյաներ նույն ոճով քննադատում են պատգամավորներին այդ քայլի համար, որպես հիմնական «փաստարկ» բերում են այն, որ իբր վերջիններս չունեն անձնական ոչ մի արժանիք և ժամանկին ընտրվել են զուտ մեկ մարդու բարձր վարկանիշի շնորհիվ...
Հարց է առաջանում. եթե նման տեքստեր գրող/տարածողներն իսկապես հավատում են իրենց արտաբերած մտքերին, այլ ոչ շողոքորթության հերթական դրսևորումն է, ինչու՞ ժամանակին ընտրական ցուցակներում ընդգրկել են հենց նման «անարժան» մարդկանց։ Թե այն ժամանակ արժանի էին, որովհետև պետք էին, իսկ հիմա «անարժան» են, քանի որ կուրորեն հրաման չեն կատարում...
Եվ մյուս հարցը, հարգելի՛ պաշտոնյա քննադատներին. մտածե՞լ եք, նույն ընտրողները և նույն ներկայիս պատգամավորները կմիանային արդյոք այդ քաղաքական թիմին, եթե ժամանակին հայտնի մեկ մարդը ազնիվ լիներ իր հայտարարություններում և ասեր հեղափոխության իրական նպատակը...»
հ.գ. գոնե այսպիսի աղետից հետո ձեզ զուսպ պահեք, ուղղակի լռեք։
հ.հ.գ. անկախ ամեն ինչից, ֆեյքերը լավն են, հստակ ոճ ունեն, հետևողական են, սկզբունքային»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նույն ոճը, արդեն որերորդ անգամ... Կապիտուլյացիայից հետո համոզված եմ եղել, որ «Իմ քայլը» խմբակցությունում կան...
Posted by Arsen Julfalakyan on 2021 թ. հունվարի 9, շաբաթ
Նմանատիպ նյութեր
3850 դիտում
21:24 10-02-2016
Լևոն Ջուլֆալակյանը պարզաբանել է, թե ինչու Արսեն Ջուլֆալակյանը հայտավորված չէ Եվրոպայի առաջնությանը
Այս բաժնից
1951 դիտում
20:56 25-12-2024
Սրբուհի Գալյանը շրջայց է իրականացրել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում
1444 դիտում
20:31 25-12-2024
Մինչև հունվարի 6-ը նորածինները «Շենգավիթ» ԲԿ-ում իրենց մայրիկներին կդիմավորեն փոքրիկ Սանտայի հագուստով
829 դիտում
20:19 25-12-2024
ՏԿԵ նախարարը Մարզահամերգային համալիրում հետևել է իրականացվող աշխատանքներին