211652_close_icon
views-count3074 դիտում article-date 12:47 09-01-2021

Ջախջախել է թշնամական ուժերին, տարհանել զոհերին ու վիրավորներին. ՊԲ-ն հերոսական դրվագներ է ներկայացրել

Արցախի պաշտպանության բանակը շարունակում է ներկայացնել վերջին պատերազմի հերոսական դրվագները: «Սերժանտ Արթուր Վաղինակի Սարհատյան: Ակտիվ մարտ է վարել գրոհող հակառակորդի դեմ, պատճառել վերջինիս մեծաթիվ կորուստներ, կասեցրել գրոհող ուժերի ներթափանցումը: Վիրավորվել է թշնամական հրետանու կրակից: Շարքային Վրույր Աշոտի Ղազարյանը ցուցաբերել է անհատական խիզախություն՝ պատճառելով թշնամուն կենդանի ուժի կորուստներ, կազմակերպել է տարբեր ապահովման հարցեր, տարհանել վիրավոր ընկերներին: Լեյտենանտ Հովհաննես Գագիկի Պետրոսյանը համառ մարտ է վարել թշնամու գրոհող ուժերի դեմ, հմտորեն ղեկավարել ենթականերին, ինչի արդյունքում հակառակորդը կրել է կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ: Լեյտենանտ Արտավազդ Անդրանիկի Ավետիսյանը կարևոր բարձունքներից մեկում ջախջախել է թշնամական ուժերին, հետ մղել վերջինիս հարձակումը, ապա տարհանել զոհերին ու վիրավորներին: Կրտսեր սերժանտ Մարտիկ Արտակի Մուրադյանը աչքի է ընկել հակառակորդի գրոհող ստորաբաժանումներն ու կրակային միջոցները ոչնչացնելու ժամանակ: Ավագ լեյտենանտ Լևոն Միսակի Ավետիսյանը աչքի է ընկել հարևան ստորաբաժանման հրամանատարական դիտակետում շրջափակման մեջ հայտնված զինծառայողներին փրկելիս, որը հնարավոր է դարձել թշնամական ուժերի դեմ անմիջական մարտ վարելու և վերջինիս մեծ կորուստներ պատճառելու շնորհիվ: Կապիտան Գավրուշ Էրիկի Հարությունյանը թշնամու ձեռնարկած հարձակման ժամանակ հմտորեն ղեկավարել է ենթակա անձնակազմը, կատարել մարտական առաջադրանքն ու կորուստներ պատճառել հակառակորդին: Վիրավորվել է թշնամու դիպուկահարի կրակոցից: Պահեստազորի ավագ սերժանտ Արմեն Արարատի Պետրոսյանը մարտական հաշվարկի հետ միասին բարձր մակարդակով իրականացրել է առաջադրված մարտական խնդիրները: Փառք մեր հերոսներին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Ճանաչենք մեր հերոսներին Սերժանտ Արթուր Վաղինակի Սարհատյան: Ակտիվ մարտ է վարել գրոհող հակառակորդի դեմ, պատճառել վերջինիս...

Posted by Պաշտպանության Բանակ/ Artsakh Defence Army/ Армия обороны Арцаха on 2021 թ. հունվարի 9, շաբաթ

Նմանատիպ նյութեր