211652_close_icon
views-count1985 դիտում article-date 19:37 08-12-2020

ՊԲ-ն հերոսական դրվագներ է ներկայացրել

Մարտկոցի ավագ սպա, լեյտենանտ Ալեքսան Հարությունի Սաղաթելյանը 120 մմ ականանետի կրակով ոչնչացրել է թշնամու 3 տանկ, այլ տեխնիկական միջոցներ, մարդկային ուժ, տեղեկացնում է Արցախի պաշտպանության նախարարությունը: Շարքային Արմեն Վարդանի Գալոյանը, մարտական դիրքում կասեցրել է հակառակորդի գրոհը և չեզոք գոտուց դուրս բերել վիրավորներին: Ավագ լեյտենանտ Միքայել Շահենի Միքայելյանը ոչնչացրել է հակառակորդի 6 տանկ ու 4 հրամանատարական դիտակետ: Ստորաբաժանումները հարավային ուղղությամբ ընթացող մարտերում հմտորեն ղեկավարել և թշնամական կենդանի ուժեր են ոչնչացրել կապիտան Ներսես Վաչիկի Ներսիսյանը, կապիտան Ռաֆայել Աշոտի Ղազարյանը, լեյտենանտ Սերյոժա Ղարիբի Թադևոսյանը, սերժանտ Էդգար Վալերիկի Հարությունյանը: Բուժակ, ենթասպա Գուրգեն Բենիկի Գրիգորյանը ցուցաբերել է արիություն, հակառակորդի կրակի տակից տարհանել զոհերին ու վիրավորներին: Խիզախությամբ ու արդյունավետ գործողություններով աչքի են ընկել կապիտան Հարութ Համբարձումի Դավթյանն ու կրտսեր սերժանտ Կարեն Արմենի Բաբայանը: Շեխերի մատույցներում անձնական արիությամբ աչքի է ընկել և թշնամուն կորուստներ պատճառել սերժանտ Խորեն Նորիկի Ասատրյանը: Պահեստազորային սերժանտ Արամ Հովհաննեսի Մարգարյանը հինգ անգամ ետ է մղել թշնամու գերազանցող ուժերի գրոհները: Հակառակորդի հրետակոծության տակ բազմաթիվ վիրավորների առաջին բուժօգնություն է ցուցաբերել և տարհանել բուժծառայության կապիտան Անուշ Լազարի Միքայելյանը:

Նմանատիպ նյութեր